ԵԼ. Հայկական թիմերին հաղթած 2 ակումբներ դուրս մնացին պայքարից, իսկ մեկը պատմական խաղ կերտեց (տեսանյութ)

Եվրոպա լիգայի որակավորման երկորրդ փուլում մի քանի ուշագրավ արդյունքներ են գրանցվել, մասնավորապես առաջին փուլում հայկական թիմերին պայքարից դուրս թողած ակումբների մասնակցությամբ:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Նոային» պայքարից դուրս թողած «Կայրաթը» հյուրընկալվելիս պարտվել (1:2) է Հայֆայի «Մաքաբիին»: Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը մնացել է պահեստայինների թվում:

Երևանում «Ալաշկերտի» նկատմամբ անակնկալ հաղթանակի հասած մակեդոնական «Ռենովան» ընդունել է «Հայդուկին»: Խորվաթներն առավելության են հասել 1:0 հաշվով:

Օրվա ամենաապշեցուցիչ խաղերից մեկը կայացել է «Ստյաուայի» մասնակցությամբ: «Շիրակին» պայքարից դուրս թողած թիմը հյուրընկալվել է սերբական «Բաչկա Տոպոլային»: Գրանցվել է անհավանական` 6:6 հաշիվը, իսկ հետխաղայա 11-մետրանոցներով ավելի դիպուկ են եղել ռումինացիները (7:6):

Այդ խաղը դարձել է եվրոգավաթների պատմության (չհաշված Ինտերտոտոյի գավաթը) առաջին խաղը, որի ժամանակ երկու թիմերն էլ 5 և ավելի գոլեր են խփել: Հիմնական ժամանակն ավարտվել է 4:4 հաշվով, իսկ լրացուցիչ խաղակեսերում թիմերը ևս 2-ական գնդակ են փոխանակել:

Հավելենք, որ սերբական թիմի կազմում գոլերից մեկը խփել է «Ալաշկերտի» նախկին պաշտպան Գորան Անտոնիչը: Հետխաղայա 11-մետրանոցների ժամանակ նա նույնպես անվրեպ է եղել:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball