Ինչո՞ւ է «Փյունիկը» մտափոխվել և տուգանվել ՀՖՖ-ի կողմից

Երեկ կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը, որի ժամանակ որոշվել է տուգանել «Փյունիկին»: Երևանյան ակումբը պատժվել է ՀՀ Ֆուտզալի 2020/2021 մրցաշրջանի Բարձրագույն խմբի առաջնության մասնակցությունից հրաժարվելու համար: Տուգանքը կազմել է 300 հազար դրամ:

Թիմին առաջնությունից հանելու պատճառներին տեղեկանալու համար Sportx.am-ը կապնվեց «Փյունիկի» մամուլի ծառայության հետ և հետևյալ պարզաբանումը ստացավ.

«Ըստ կանոնակարգի մենք պետք է ունենանք ֆուտզալի թիմ։ Բայց ինչպես գիտեք այս ամառ ակումբում մեծ փոփոխություններ են տեղի ունեցել։ Մենք, ակումբում մի քանի քննարկում ունեցանք, խորհրդակցեցինք մարզչական շտաբի հետ։ Հասկացանք, որ արագորեն թիմ հավաքել, կազմել մարզումային գրաֆիկ և անհրաժեշտ պայմաններ ստեղծել ֆուտբոլիստների համար հիմա չենք կարող։

Մեր առջև նպատակ է դրված ցանկացած մրցաշարում հանդես գալ բարձր մակարդակով։ Այդ իսկ պատճառով նման պայմաններում որոշում կայացրեցինք այս մրցաշրջանում թիմ չհայտավորել։ Մեր նպատակը մարզիկների համար արժանի պայմաններ ստեղծելը, արդյունքի հասնելը և երկրպագուների համար ֆուտբոլը հետաքրքիր դարձնելն է»։

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտզալի առաջնությունն մեկնարկել է: Մասնակցում են 11 թիմեր: Արդեն կայացել է 2 տուր:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball