Ալեքսանդր Գրիգորյան. ««Փյունիկի» տակտիկան մեր դեմ չաշխատեց»

VBET Հայաստանի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակչի «Ուրարտու» — «Փյունիկ» առաջին հանդիպումից (2:1) հետո խաղի մասին իր կարծիքը հայտնեց տանտերերի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը․

«Գավաթային հանդիպումների ելքը որոշվում է 2 խաղով, ուստի այսօրվա հաղթանակը միայն ճանապարհի կեսն էր։ Երկրորդ խաղը դեռ առջևում է, իսկ մինչ այդ դեռ բավական ժամանակ կա։ Ինչ վերաբերում է այս խաղին, ապա «Փյունիկը» խաղը կառուցում էր պաշտպանությունից, երկրորդ խաղակեսում ավելի նահանջեցին, էշելոնավորված պաշտպանություն էին իրականացնում, բայց նաև լավ հակագրոհների էին կազմակերպում, նրանք այդպես էին խաղում նաև «Գանձասար-Կապանի» հետ խաղում, բայց մեզ հետ դա չաշխատեց, սակայն ամբողջ ընթացքում այդ հակագրոհներով մեզ լարված պահեցին։

Մենք դիրքային գրոհների ժամանակ շատ էինք ստեղծագործում, արդյունքում գոլեր խփեցինք և պահեր ստեղծեցինք՝ եզրային փոխանցումներից հետո ներքևի գնդակներին արագ տիրելուց հետո։ Ես կարծում եմ՝ մենք պետք է աշխատենք դիրքային գրոհների վրա, դա ակնհայտ է»,- մարզչի խոսքերն է մեջբերում «Ուրարտուի» կայքը:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball