Կոնեի առաջին գոլերը ու «Արարատի» վստահ հաղթանակը

Հայաստանի VBET գավաթի 1/8 եզրափակչում «Արարատը» 3:0 հաշվով առավելության հասավ «Սևանի» նկատմամբ:
Արդեն 2-րդ րոպեին Մորի Կոնեն առաջին գոլը խփեց իր նոր ակումբի կազմում: 28-րդ րոպեին Դավիթ Խուրցիձեն բարդ իրավիճակում ռիսկի ենթարկեց իր առողջությունը, բայց կարողացավ գրավել դարպասը:
Վարդան Բիչախչյանը թիմը հաշիվը խոշոր կարողացավ դարձնել խաղավերջում` 90+4 րոպեին: Աղվան Պապիկյանի լավ անցումից ու փոխանցումից հետո Կոնեն դուբլի հեղինակեց:
Պատասխան խաղի ժամկետը դեռ չի որոշվել: