ՀԳ. «Լոռին» ուժեղ չէր Առաջին խմբի թիմից, կամային հաղթանակ «Շիրակ» – «Ալաշկերտ» խաղում

Հայաստանի գավաթի 1/8 եզրափակչում կայացան ևս երկու դիմակայությունների առաջին հանդիպումները:

Երևանում ԲԿՄԱ-ն ընդունել էր «Լոռիին»: Խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի` 0:0 հաշվով:

Գյումրիում «Շիրակը» մրցեց «Ալաշկերտի» հետ: Արդեն 4-րդ րոպեին Արման Ասլանյանի փոխանցումից հետո Արամ Մուրադյանը մոտեցավ դարպասին և վստահորեն գրավեց դարպասը:

Ընմիջումից առաջ երևանցիները կարողացան մեկ րոպեի ընթացքում ոչ միայն պատասխան գոլը խփել, այլ նաև հաշվի մեջ առաջ անցնել: Աջ եզրից Տյագո Կամետայի փոխանցումիցներից հետո 41-րդ րոպեին գրոհին միացած Բրայան Գարսիան գլխի հարվածով գրավեց դարպասը, իսկ քիչ անց նմանատիպ հարվածով երկրորդ գոլը խփեց Պապե Կամարան:

Պատասխան խաղերի օրերը դեռ որոշված չեն:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով