Պաշտոնական. «Լոռին» ներկայացրեց իր խոստացած գոլահարին (տեսանյութ)

Հարձակվող Կլաուդիր Մարինի Ջունիորը վերադարձել է Հայաստան եւ պայմանագիր կնքել «Լոռիի» հետ։ Բրազիլացու հետ կնքվել է 1+1 ֆորմատով պայմանագիր, տեղեկացնում է վանաձորյան ակումբի մամուլի ծառայությունը:
Կլաուդիրի մոտալուտ տրանսֆերի մասին առաջինը հայտնել է Sportx.am-ը:
28-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել «Կորինտյանսում», «Սան Պաուլոյում»։ 2016 թվականին տեղափոխվել է «Գանձասար-Կապան», որտեղ 27 խաղում դարձել է 8 գոլի եւ 4 գոլային փոխանցման հեղինակ։
Մարինին հանդես է եկել նաեւ Իրանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Էսթեղլալ» եւ «Շահր Խուդրու» ակումբներում։ Ջունիորի վերջին թիմը Իսրայելի առաջին լիգայի «Հապոել Ռամատ Գանն» է։
«Լոռին» նաև ներկայացրել է հատուկ տեսանյութ, թե ինչպես է հարձակվողը դիտում վանաձորցիների երկրպագուների մասին տեսանյութ: