Պաշտոնական. Մադրիդի «Ռեալի» երկու ֆուտբոլիստներ տեղափոխվեցին «Տոտենհեմ»

«Տոտենհեմը» պաշտոնապես հայտարարել է Մադրիդի «Ռեալի» երկու ֆուտբոլիստներ` վինգեր Գարեթ Բեյլի ու ձախ պաշտպան Սերխիո Ռեգիլոնի տեղափոխությունների մասին:
Լոնդոնցիները մեկ մրցաշրջանով վարձակալել են ուելսցուն: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վարձակալության համար գումար չի փոխանցվի, սակայն անգլիացիները կվճարեն Բեյլի ամբողջ աշխատավարձը, որը շաբաթական կազմում է 600 հազար եվրո:
Ինչ վերաբերվում է իսպանացի լատերալին, ապա «Տոտենմհեմը» գնել է նրա ամբողջական տրանսֆերը: Գործարքը կազմել է 30 միլիոն եվրո:
Ռեգիլոնի հետ ստորագրվել է 5 տարվա ժամկետով պայմանագիր:
Հիշեցնենք, որ Բեյլը 2007-2013 թվականներին հանդես է եկել «Տոտենհեմի» կազմում: Նրա տրանսֆերը «Ռեալ» է վաճառվել այն ժամանակվա համար ռեկորդային` 100 միլիոն եվրոյով: