Կարմիր քարտ, չիրացված 11-մետրանոց. Վստահ հաղթանակ «Չելսի» — «Լիվերպուլ» խաղում (տեսանյութ)

Անգլիայի առաջնության երկրորդ տուրի կենտրոնական խաղում չեմպիոն «Լիվերպուլը» հյուրընկալվել է «Չելսիին» և 2:0 հաշվով վստահ հաղթանակի հասել:

Առաջին խաղակեսն անցնել է հյուրերի զգալի առավելությամբ, իսկ 45+1 րոպեին նրանք թվային առավելություն են ստացել: Անդրեաս Կրիստենսենը վերջին հույսի խախտում է կատարել Սադյո Մանեի նկատմամբ և հեռացվել խաղադաշտից:

Յուրգեն Կլոպի թիմն արագորեն օգտվել է այդ առավելությունից և 50-րդ րոպեին Ռոբերտո Ֆիմինոյի փոխանցումից հետո Մանեն առաջ է մղել «կարմիներին»: Չորս րոպե անց լոնդոնցիների դարպասապահ Կեպա Արիսաբալագան փոխանցում կատարելիս սխալվել է: Մանեն խլել է գնդակը և գրավել դարպասը:

Ֆրենկ Լեմպարդի թիմը 75-րդ րոպեին հաշվի կրճատելու հիանալի հնարավորություն է ստացել, երբ Տիմո Վերները 11-մետրանոց է վաստակել նորամուտը նշող Տյագո Ալկանտարայի հետ պայքարում: Աշխարհի լավագույն 11-մետրանոց իրացնողներից մեկը համարվող Ժորժինյոյի հարվածից հետո դարպասապահ Ալիսսոն Բեքերը փրկել է իր թիմին:

Այսպիսով, «Լիվերպուլը» վաստակել է 6 միավոր և «Արսենալի», «Էվերթոնի» ու «Կրիսթալ Փելասի» հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Չելսին» 3 միավորով 10-րդն է:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball