Տիգրան Բարսեղյանի փոխանցումից հետո գոլ Դավիթ Յուրչենկոյի դարպասը (տեսանյութ)

Ղազախստանի առաջնության 9-րդ տուրում «Աստանան» ընդունել է Կարագանդայի «Շախտյորին»: Գրանցվել է 1:1 հաշվով ոչ-ոքի:
Հայաստանի հավաքականի եզրային հարձակվող Տիգրան Բարսեղյանը փոխարինման է մտել 44-րդ րոպեին: 62-րդ րոպեին նրա փոխարնցումից հետո Պիերոս Սոտիրիուն գրավել է Հայաստանի հավաքականի դարպասապահ Դավիթ Յուրչենկոյի պաշտպանած դարպասը: Հետագայում «հանաքափորները» պատասխան գոլն են խփել:
«Աստանան» 15 միավորով դեռ մնում է երկրորդ տեղում: «Շախտյորը» 12 միավորով յոթերորդն է: