«Գանձասար» — «Շիրակ» խաղի վայրը փոխվել է Եվրոպա լիգայի հանդիպման պատճառով

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի «Գանձասար-Կապան»–«Շիրակ» հանդիպումը Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտի փոխարեն կկայանա Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում։

ՀՖՖ-ի կայքը տեղեկացնում է, որ ֆեդերացիայի Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը կայացրել է այս որոշումը՝ հաշվի առնելով, որ սեպտեմբերի 24-ին Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի որակավորման երրորդ փուլում Սլովենիայի չեմպիոն «Ցելյե» թիմի հետ հանդիպումն անցկացնելու է հենց ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում, իսկ հանդիպման նախորդ օրը մարզադաշտը թիմերին տրամադրվելու է նախախաղային մարզումների համար։

Այսպիսով, «Գանձասար-Կապան»–«Շիրակ» հանդիպումը կկայանա Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 16։15-ին։

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball