Կամոյի թիմն անկասելի է. վերջապես Հովհաննիսյանը մեկնարկային կազմում էր (տեսանյութ)

Ղազախստանի առաջնության 9-րդ տուրում «Կայրաթը» հյուրընկալվել է «Կիզիլ-Ժարին» և հաղթանակի հասել 1:0 հաշվով:

Պրեմիեր լիգայում առաջին անգամ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը մեկնարկային կազմում է եղել: Նա գործել է աջ կիսապաշտպանի դիրքում և երկու պահ ունեցել գոլ խփելու համար` մեկը գլխի հարվածով, մյուսը` սուր անկյան տակ: Նա փոխարինվել է 65-րդ րոպեին:

Տանտերերի կազմում 76-րդ րոպեին փոխարինման է մտել Հայաստանի հավաքականի թեկնածու Ռուսլան Կորյանը, ով երկրորդ խաղն է անցկացրել իր նոր թիմի կազմում:

«Կայրաթը» 6-րդ անընդմեջ հաղթանակն է տոնել և 24 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Անցկացրած 9 խաղում Կամոյի թիմը 8 հաղթանակ է տոնել: «Կիզիլ-Ժարը» 7 միավորով 9-րդ տեղում է:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball