ԱՊԼ. «Մանչեսթեր Սիթին» մեկնարկեց իր ամենաանհարմար մրցակիցներից մեկին հաղթելով (տեսանյութ)

Անգլիայի առաջնության երկրորդ տուրում իր առաջին խաղն անցկացրեց «Մանչեսթեր Սիթին», որը հյուրընկալվել էր «Վուլվերհեմփթոնին»: Խոսեպ Գվարդիոլայի թիմն առավելության հասավ 3:1 հաշվով:

20-րդ րոպեին Կևին դե Բրույնեն հստակորեն իրացրեց 11-մետրանոց հարվածը, իսկ 12 րոպե անց բելգիացու և Ռահիմ Սթերլինգի կազմակերպած գրոհը եզրափակեց Ֆիլիպ Ֆոդենը:

Երկրորդ կեսում «գայլերը» սկսեցին ավելի սուր գրոհել: 78-րդ րոպեին Դանիել Պոդենսեի գեղեցիկ անցումից ու փոխանցումից հետո հաշիվը կրճատեց Ռաուլ Խիմենեսը: Այդուհանդերձ, «քաղաքայինները» խաղավերջում կարողացան ամրապնդել իրենց հաղթանակը: 90+5 րոպեին  Գաբրիել Ժեզուսի հարվածից հետո անդրադարձ եղավ և գնդակը հայտնվեց դարպասում:

Ուշագրավ է, որ Պրեմիեր լիգայում այս թիմերի նախորդ երեք խաղերում հաղթել էր «Վուլվզը»:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով