Արամ Ոսկանյանի մարզչական հիանալի մեկնարկը Ղազախստանում. արդեն 2 հաղթանակ

Ղազախստանի առաջին դիվիզիոնի երրոր տուրում «Ատիրաուն» ընդունել է «Կայրաթ ակադեմիա» թիմին և առավելության հասել 1:0 հաշվով:
Կիսապաշտպան Արտակ Դաշյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը:
Այսպիսով, Արամ Ոսկանյանի թիմը մրցաշարում անցկացրած երկու խաղերում հաղթել է միևնույն 1:0 հաշվով և գլխավորել մրցաշարային աղյուսակը: Եվս երկու թիմ նույնքան միավոր ունի, սակայն «Ատիրաուն» նրանցից մեկ խաղ քիչ է անցկացրել:
Հաջորդ տուրում Ոսկանյանի թիմը մրցելու է «Ակադեմիա Օնուստիկի» հետ, որը 6 միավոր վաստակած ակումբներից մեկն է: Հենց այդ թիմն էր գլխավորում Լևոն Ղասաբօղլյանը, ով օգոստոսին հանկարծամահ է եղել: