«Արարատը» երկու նոր խաղադաշտ կունենա (տեսանյութ)

Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող «Արարատի» մարզաբազայում սկսվել են շինարարական աշխատանքներ, որոնց արդյունքում ակումբը կունենա բնական խոտածածկով երկու բարձրակարգ խաղադաշտ:

«Առաջին փուլում հեռացվում է երկար տարիներ «Արարատին» ծառայած խոտածածկը, որը որպես կանչապատման հումք «Արարատն» անհատույց տրամադրում է Երևանի քաղաքապետարանին՝ քաղաքի բարեկարգման համար:

Աշխատանքների հաջորդ փուլում խաղադաշտերում կտեղադրվի ժամանակակից ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգեր և արդեն հաջորդ տարվանից «Արարատը», որն ունի հիանալի վայրում տեղակայված գեղեցիկ մարզաբազա, ստիպված չի լինի վարձակել այլ խաղադաշտեր:

Ակումբը կկարողանա լիարժեք կազմակերպել մարզումային պրոցեսը սեփական մարզաբազայում»,- գրված է ակումբի հայտարարությունում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով