Հարոյան. «Խզել եմ «Ուրալի» հետ պայմանագիրը»

Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը հայտարարել է, որ այլևս «Ուրալի» ֆուտբոլիստը չէ:

«Այսօր ակումբի հետ որոշում կայացրեցինք խզել իմ պայմանագիրը: Ցանակնում եմ «Ուրալին» շնորհակալություն հայտնել այս տարիների համար, որ անցակցրել եմ Եկատերինբուրգում: Երախտապարտ եմ ակումբի ղեկավարությանն ինձ ընձեռնած հնարավորության համար:

Այժմ ժամանակն է իմ կարիերայում նոր էջ բացել: Եկատերինբուրգը միշտ իմ տունը կլինի: Միշտ կհիշեմ այն տարիները, որոնք այս հիասքանչ քաղաքում եմ անցկացրել: Իմ սրտում միշտ յուրահատուկ տեղ են զբաղեցնելու «Ուրալի» երկրապագուները, որոնք յուրահատուկ ջերմությամբ են երկրպագում իրենց հարազատ ակումբին»,- Sport24.ru-ի հետ զրույցում ասել է 28-ամյա ֆուտբոլիստը:

Հարոյանն «Ուրալում» էր խաղում 2017 թվականից: Այս ընթացքում նա եկատերինբուրգցիների կազմում 62 խաղի է մասնակցել, որոնցում 3 գոլ է խփել ու 2 գոլային փոխանցում կատարել: 2020 թվականին կորցրեց տեղը մեկնարկային կազմում: Նոր մրցաշրջանում նա ընդամենը 2 խաղի է մասնակցել:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball