Անսպասելի դուբլ. «Նոան» խոշոր հաշվով հաղթեց «Ուրարտուին»

Հայաստանի առաջնության 5-րդ տուրի մեկնարկային խաղում փոխչեմպիոն «Նոան» արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթեց «Ուրարտուին»:

Անսպասելիորեն դուբլի հեղինակ դարձավ պաշտպան Սանա Գոմեսը: 40-րդ րոպեին նա աչքի ընկավ անկյունայինի խաղարկման ժամանակ Մաքսիմ Մայրովիչի հարված-փոխանցումից հետո, իսկ 45-ին նա գնդակը խլեց Վիտինյոյից և հեռահար հարվածով գրավեց դարպասը: 76-րդ րոպեին հաշիվը խոշոր դարձրեց Բենիկ Հովհաննիսյանը:

Իգոր Պիկուշչակի գլխավորած թիմը վաստակեց 7 միավոր և հավաարվեց Ալեքսանդր Գրիգորյանի թիմին: Լրացուցիչ ցուցանիշներով երկրորդ տեղում Նոան է, իսկ Ուրարտուն` երրորդ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով