ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. «Ռոմային» տեխնիկական պարտություն գրանցվեց

Իտալիայի առաջնության մեկնարկային տուրի «Վերոնա» – «Ռոմա» խաղի արդյունքում հյուրերի տեխնիկական պարտություն է գրանցվել, հայտնում է Ա սերիայի կայքը:
«Գայլերը» կիսապաշտպան Ամադու Դիավարային հայտավորել են 22 տարեկանից ոչ բարձր տարիքային խաղացողների ցանկում, այն դեպքում, որ գվինեացին հուլիսին դարձել է 23 տարեկան: Դա հիմք է դարձել, որ հռոմեացիներին 0:3 հաշվով պարտություն գրանցվի:
«Ռոման» բողոքարկում է ներկայացրել, բայց այն մերժվել է: