«Ռոմային» կարող են տեխնիկական պարտություն գրանցել «Վերոնայի» դեմ խաղի համար

Իտալիայի առաջնության մեկնարկային տուրի «Վերոնայի» դեմ արտագնա խաղի (0:0) արդյունքում «Ռոմային» կարող են տեխնիկական պարտություն գրանցել:

ESPN-ն տեղեկացնում է, որ պատճառը կիսապաշտպան Ամադու Դիավարային սխալ հայտավորելն է: Գվինեացուն հայտավորել են որպես մինչև 23 տարեկան ֆուտբոլիստ, սակայն հուլիսի 17-ին նա հենց 23 տարեկան է դարձել: Նման դեպքում «գայլերին» կարող են 0:3 հաշվով պարտություն գրանցել:

«Ռոման» արդեն հիմքեր է ներկայացրել, որ սխալմունքը միտումնավոր չհամարվի: Մասնավորապես հռոմաեցաիները նշել են, որ հայտացուցակում ազատ տեղեր են եղել, և Դիավարային Մ23 նշելով նրանք միտում չեն ունեցել արհեստական կերպով տեղ բացել իրենց խաղացողի համար:

Բացի այդ, «Ռոման» նշում է, որ Ամադուն կարող է իտալական ֆուտբոլի սանի համար նախատեսված ցանկում ընդգրկվել, քանի որ 6 տարեկանից այդ երկրում է խաղում:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball