Գյումրիում «Գանձասարը» ջախջախեց «Շիրակին» (տեսանյութ)

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Գանձասար-Կապան» — «Շիրակ» խաղը տեղափովել էր Գյումրու: «Քաղաքային» ստադիոնում Արմեն Պետրոսյանի գլխավորած թիմը 5:0 հաշվով ջախջախեց «Շիրակին»:

21-րդ րոպեին անկյունայինի խաղարկման ժամանակ պատահաբար գնդակը դիպավ Վարդան Արզոյանին և հայտնվեց նրա թիմի դարպասում:  32-րդ րոպեին Ժոզեֆ Ադա Օման գնդակը խլեց Սերյոժա Ուռուշանյանից, այն հայտնվեց Ռոկաս Կրուշնաուսկասի մոտ, ով դիպուկ հարվածով կրկնապատկեց հաշիվը: Քիչ անց (41) Արզոյանի սխալ փոխանցումից և այնուհետև Դավիթ Մինասյանի նկատմամբ թույլ տված խախտման պատճառով «արջերը» 11-մետրանոց վաստակեցին, որը հստակորեն իրացրեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Անգուլո Վբեյմարը:

Երկրորդ խաղակեսում պատկերը չփոխվեց: 55-րդ րոպեին Կրուշնաուսկասը 11-մետրանոց վաստակեց, որն այս անգամ իրացրեց Ադա Օման: 10 րոպե անց կրկին փայլեց լիտվացի հարձակվողը, ով 35-40 մետր անցավ գնդակով և շեշտակի հարվածով դուբլ ձևակերպեց:

«Գանձասարն» առաջին հաղթանակը տոնեց և 4 միավորով բարձրացավ  վեցերորդ տեղ: «Շիրակը» 1 միավորով հետնապահն է, բայց ընդամենը երկու խաղ է անցկացրել:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball