«Լոռի» — «Փյունիկ» խաղում մեկ գոլ գրանցվեց (տեսանյութ)

Հայաստանի առաջնության հինգերորդ տուրում կայացավ «Լոռի» — «Փյունիկ» հանդիպումը: Վանաձորցիներն առավելության հասան 1:0 հաշվով:
Միակ գոլը 41-րդ րոպեին խփեց «Լոռիի» նորեկ Կլաուդիր Մարինին: Առաջին կեսում տանտերերը կարող էին ևս երկու անգամ աչքի ընկնել, սակայն դրվագներից մեկում հյուրերին փրկեց հորիզոնական դարպասաձողը, իսկ մյուսում դարպասային գծից գնդակը հեռացրեց Սերոբ Գրիգորյանը:
Երկրորդ կեսում Արտակ Օսեյանի թիմը սկսեց համեմատաբար ավելի լավ ֆուտբոլ խաղալ, սակայն պարտությունից խուսափել չհաջողվեց: Ավելին, 90+1 րոպին խաղադաշտից հեռացվեց Ալիկ Առաքելյանը, ով երկրորդ դեղին քարտը ստացավ:
Ալբերտ Սոլոմոնովի թիմը վաստակեց 6 միավորով և բարձրացավ չորրորդ տեղ: «Փյունիկը» 4 միավորով նահանջեց հինգերորդ հորիզոնական: