Պաշտոնական. Դրագոևիչը վերադարձավ Հայաստան

«Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել Չեռնոգորիայի ազգային հավաքականի դարպասապահ Անդրիյա Դրագոևիչի հետ: Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
28-ամյա դարպասապահը միացել էր «Ալաշկերտին» 2018-ի փետրվարին, ինչից հետո վարձավճարով տեղափոխվել էր «Արարատ»:
Նախորդ երկու տարիներին «Փյունիկում» հաջողությամբ խաղացած Դրագոևիչը նախկինում հանդես է եկել Սերբիան, Մոնտենեգրոն, Բոսնիան, Ալբանիան և Կիպրոսը ներկայացնող ակումբներում:
«Փյունիկից» հեռանալուց հետո դարպասապահը մոտ է եղել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի «Տամբով» տեղափոխվելուն, սակայն գործարքը խափանվել է կորոնավիրուսային իրավիճակում վիզա ստանալու խնդիրների պատճառով: