Տպավորիչ 40 վայրկյան «Դինամոյում» հանդես եկող հայի կատարմամբ (տեսանյութ)

Մոսկվայի «Դինամոն» հրապարակել է տեսանյութ, որում ներկայացված է 17-ամյա Արսեն Զախարյանի մասնակցությամբ մարզման կարճ հատված:

Կիսապաշտպանը երիտասարդական թիմի կազմում աշխատել է գրոհների եզրափակման վրա:

Նշենք, որ Զախարյանը հիանալի է սկսել ընթացիկ մրցաշրջանը` 4 գոլ խփելով և 2 գոլային փոխանցում կատարելով «Դինամո 2»-ի 6 խաղում: Դրանից հետո մոսկվացիները նրան հրավիրել են գլխավոր թիմ և հայտավորել սեպտեմբերի 13-ին «Ռուբինի» դեմ կայացած խաղի հայտացուցակում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով