«Արարատ-Արմենիան» Վակուլենկոյի գոլի շնորհիվ հաղթեց Սլովենիայի չեմպիոնին

Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ մրցում է Սլովենիայի չեմպիոն «Ցելյեի» հետ։

Առաջին խաղակեսում երկու թիմերի կողմից շատ զգույշ խաղ էր։ Ընդմիջումից հետո ավելի ակտիվ խաղ էր, սակայն գոլային պահերը կրկին շատ չէին։

Արդյունքում, հիմնական ժամանակն ավարտվեց 0։0 հաշվով և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։

111-րդ րոպեին փոխարինման մտած Յուսուֆ Օտուբանջոն անկյունային դրոշակի մոտ խլեց գնդակը, հարված կատարեց, որը դարպասապահը հետ մղեց։ Գնդակը հայտնվեց Արմեն Համբարձումյանի մոտ, ում փոխանցումից հետո երևանցիների ռմբարկու պաշտպան Սերգեյ Վակուլենկոն գրավեց դարպասը։

Հայաստանի չեմպիոնը հաղթեց 1։0 հաշվով և դուրս եկավ փլեյ-օֆֆ փուլ, որտեղ մրցելու է սերբական «Ցրվենա Զվեզդայի» հետ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով