ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Սուարեսը «Բարսելոնայից» տեղափոխվեց «Ատլետիկո»

«Բարսելոնան» պաշտոնապես հայտարարել է, որ հարձակվող Լուիս Սուարեսը տեղափոխվեց «Ատլետիկո»:

Կատալոնացիները համաձայնել են անվճար բաց թողնել ուրուգվայցուն, սակայն գործարքում նախատեսված են 6 միլիոն եվրոյի պարգևավճարներ: Ոչ պաշտոնական տվյալներով` «Բարսելոնան» ամեն անգամ 2 միլիոն է ստանալու, երբ «Ատլետիկոն» Սուարեսի հետ հասնի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ:

33-ամյա ֆուտբոլիստը Մադրիդում տարեկան ստանալու է 10 միլիոն եվրո, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան:

Սուարեսը «Բարսելոնա» էր տեղափոխվել  2014 թվականին: Վեց տարում նա «բլաուգրանայի» հետ 4-ական անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն ու գավաթակիր` ընդհանուր նվաճելով 13 տիտղոս: 2015 թվականին «Բարսան» Չեմպիոնների լիգան հաղթել է եզրափակչում ուրուգվայցու խփած հաղթական գոլի շնորհիվ:

«Կապտանռնագույնների» կազմում Սուարեսը 283 խաղ է անցկացրել, որոնցում 198 գոլ է խփել ու 97 գոլային փոխանցում կատարել: Նա «Բարսելոնայի» պատմության երրորդ լավագույն ռմբարկուն է:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball