Կամպանյա. «Վակուլենկոն մեր Սերխիո Ռամոսն է»

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյան ամփոփել է Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի սլովենական «Ցելյեի» նկատմամբ տոնած հաղթանակը (1:0):

«Տակտիկապես հարուստ խաղ էր: Մրցակիցը ֆիզիկապես շատ ուժեղ էր, լավ հարձակվողներ ու վինգերներ ուներ: Բայց մենք նրանց մասին ամեն ինչ գիտեինք, նույնիսկ անհատական տեսանկյունից: Այս ընթացքում նախապատրաստական մեծ աշխատանք կատարեցինք, վերլուծեցինք նրանց բոլոր խաղային կողմերը և այնպիսի կազմ ընտրեցինք, որը կարող էր հաղթել այս մրցավեճում:

Ինձ համար ամենակարևորն իմ ֆուտբոլիստներն են: Ուրախ եմ նրանց համար, որովհետև նրանք արժանի են այս հաղթանակին: Մենք հաճախ ենք լրացուցիչ ժամանակ խաղում, բայց կարևորը հաղթանակն է:

Ուրախ եմ Վակուլենկոյի համար, ով մեր Սերխիո Ռամոսն է:

Փորձում էինք շատ տիրել գնդակին, չկորցնել այն, որովհետև գիտեինք, որ «Ցելյեն» վտանգավոր է հակագրոհների ժամանակ: Հետզհետե մեր թիմը սկսեց իրեն ավելի լավ զգալ և գոլի հեղինակ դառնալ:

Մենք չենք կարող թիմին շատ ճնշել, անընդհատ ասել, որ պետք է հաղթեն: Ֆուտբոլը ճիշտ ժամանակին, ճիշտ ֆուտբոլիստներով առաջ գնալու մասին է: Ես տեսնում եմ, որ ամեն օր իմ ֆուտբոլիստներն ավելի լավն են դառնում»,- ասել է իսպանացին:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball