Համբարձումյանի զարմանալի ելույթը Եվրոպա լիգայում. «Անորտոսիսը» դուրս մնաց պայքարից (տեսանյութ)

BASEL, SWITZERLAND - SEPTEMBER 24: (BILD ZEITUNG OUT) Hovhannes Hambartsumyan of Anorthosis Famagusta FC controls the ball during the UEFA Europa League third qualifying round match between FC Basel and Anorthosis Famagusta at St. Jakob-Park on September 24, 2020 in Basel, Switzerland. (Photo by Daniela Porcelli/DeFodi Images via Getty Images)

Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում «Անորտոսիսը» հյուրընկալվել է «Բազելին» և պարտվել 2:3 հաշվով:

Մեկնարկային 21 րոպեների ընթացքում շվեյցարական թիմը երեք գոլ է խփել: 3-րդ գոլի գրանցվել է Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանի ինքնագոլի արդյունքում:

Այդուհանդերձ, Համբարձումյանը կարողացել է փոխհատուցել այդ սխալը և 88-րդ րոպեին վաստակել 11-մետրանոց հարված, որը գոլով է ավարտվել: Հաշիվը դարձել է 2:3, սակայն կիպրոսյան թիմը չի կարողացել փրկվել:

Այսպիսով, «Անորտոսիսը» դուրս է մնացել հետագա պայքարից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով