Էդգար Բաբայանը հաղթանակ գոլ է խփել և կարմիր քարտ ստացել

Դանիայի առաջին դիվիզիոնի չորրորդ տուրում «Հոբրոն» 2:1 հաշվով արտագնա հաղթանակ է տոնել  «Հվիդովրեի» նկատմամբ:

Հյուրերի երկրորդ և հաղթական գոլը 63-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Բաբայանը: Նա հստակորեն իրացրել է 11-մետրանոց հարվածը:

Քիչ անց` 76-րդ րոպեին 24-ամյա ֆուտբոլիստը կարմիր քարտ է ստացել:

Նոր մրցաշրջանում դա Բաբայանի առաջին խաղն է եղել: Ավելի վաղ նա կարանտինի մեջ էր:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով