Թրիլեր ԱՊԼ-ում. ՄՅՈւ-ն հաղթական գոլ խփեց 90+10 րոպեին, իսկ դարպասաձողը 5 անգամ փրկեց նրանց (տեսանյութ)

Անգլիայի առաջնության երրորդ տուրը մեկնարկել է «Բրայթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումով, որը թրիլերային սցենար է ունեցել: «Կարմիր սատանաները» ծանրագույն հաղթանակ են տոնել 3:2 հաշվով:

40-րդ րոպեին տանտերերը 11-մետրանոցի շնորհիվ հաշվի մեջ առաջ են անցել: Նիլ Մոպեն հարվածն իրացրել է Անտոնին Պանենկայի ոճով: Երեք րոպե անց Նեմանյա Մատիչի փոխանցումից հետո Լյուիս Դանկը դարձել է ինքնագոլի հեղինակ:

55-րդ րոպեին Բրունու Ֆերնանդեշի շքեղ փոխանցումից հետո Մարկուշ Ռեշֆորդը հիանալի անցում է կատարել ու առաջ մղել հյուրերին:

Տանտերերը հսկայական խաղային առավելություն են ունեցել, սակայն հարվածներից հետո 5 անգամ ՄՅՈւ-ին փրկել է դարպասաձողը: Այդուհանդերձ, 90+5 րոպեին նրանց պաշարումն արդյունք է տվել և դարպասը գրավել է Սոլոմոն Մարչը:

Երբ թվացե է ոչ-ոքի կգրանցվի, «Յունայթեդն» իր վերջին գրոհի ժամանակ 11-մետրանոց է վաստակել: Սկզբում մրցավարն ազդարարել է խաղի ավարտը, սակայն VAR համակարգի միջոցով նրան հուշել են, որ Մոպեն ձեռքով է խաղացել Մագուայրի հարվածից հետո: Նշակետից ավանդաբար անվրեպ է եղել Ֆերնանդեշը:

Երկու թիմերն էլ 3 միավոր ունեն:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball