Ղադիմյանը «Նեմանին» տանում է դեպի չեմպիոնություն. Հաղթական գոլային փոխանցում (տեսանյութ)

Բելառուսի առաջնության 25-րդ տուրում «Նեմանը» 1:0 հաշվով անչափ կարևոր արտագնա հաղթանակ է տարել իրեն հետապնդող «Տորպեդո ԲելԱԶ»-ի նկատմամբ:

Միակ գոլը գրանցվել է 45+2 րոպեին: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեղամ Ղադիմյանի իրացրած անկյունայինից հետո գոլի հեղինակ է դարձել սերբ Զորան Մարուշիչը: Ղադիմյանն առաջնությունում իր 5-րդ գոլային փոխանցումն է կատարել: Նա նաև 9 գոլ է խփել, ինչի շնորհիվ ռմբարկուական պայքարում հինգերորդ տեղում է:

Տանտերերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է թիմի հայ ավագ Անդրեյ Խաչատուրյանը, ով 32 տարեկանում կրկին հրավիրվել է Բելառուսի հավաքական:

«Նեմանը» վաստակել է 47 միավոր, բարձրացել երկրորդ տեղ և ընդամենը 2 միավորով է զիջում առաջատար ԲԱՏԷ-ին, որը մեկ խաղ քիչ է անցկացրել: «Տորպեդո-ԲելԱԶ» 41 միավորով մնաց հինգերորդ հորիզոնականում: Առաջնության ավարտին մնում է 5 տուր:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball