«Բավարիան» անպարտելի չէ. Սարգիս Ադամյանի թիմը 4 գոլ խփեց չեմպիոնին (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության երկրորդ տուրում «Հոֆֆենհայմը» սեփական հարկի տակ 4:1 հաշվով հաղթել է «Բավարիային»:

24-րդ րոպեի դրությամբ տանտերերը երկու գոլ են խփել: Աչքի են ընկել Էրմին Բիչակչիչը և Մունաս Դաբուրը: 36-րդ րոպեին Յոսուա Կիմիխը մյունխենցիներին քամբեքի հույս է տվել` գեղեցիկ հարվածով կրճատելով հաշիվը:

Երկրորդ կեսում չեմպիոնը որոշակի ճնշում է գործադրել, բայց հաշիվը չի հավասարվել: Փոխարենը, գոլ խփել հաջողվել է Անդրեյ Կրամարիչին, ով դուբլի հեղինակ է դարձել:

Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը հայտավորված չէր տանտերերի կազմում:

Այսպիսով, խափանվեց «Բավարիայի» անպարտելիության շարքը, որը բոլոր մրցաշարերի հաշվարկում կազմում էր 32 խաղ: Այդ ընթացքում գերմանական գրանդը 30 հաղթանակ էր տոնել: Վերջին անգամ մյունխենցիները պարտվել էին 2019 թվականի դեկտեմբերի 7-ին` զիջելով Մյունխենգլադբախի «Բորուսսիային» (1:2):

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball