«Ռեալ Մադրիդը» կամային հաղթանակի հասավ Սևիլյայում (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության երրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվել է «Բետիսին» և առավելության հասել 3:2 հաշվով:

14-րդ րոպեին Կարիմ Բենզեմայի փոխանցումից հետո Ֆեդերիկո Վալվերդեն մոտ տարածությունից գրավել է դարպասը: Առաջին խաղակեսի միջնամասում առավելությունն անցել է սևիլյացիների կողմը, որոնք երկու րոպեի ընթացքում 2 գոլ են խփել: Աչքի են ընկել Աիսսա Մանդին ու Վիլիամ Կարվալյուն:

Ընդմիջումից հետո Զինեդին Զիդանի թիմը կարողացել է կամային հաղթանակ կորզել:  48-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ է դարձել Էմերոսոն Ռոյալը: 67-րդ րոպեին Լուկա Յովիչի նկատմամբ վերջին հույսի խախտման համար բրազիլացին կարմիր քարտ է ստացել: Մադրիդցիները մեծացրել են ճնշում և փոխարինման մտած Բորխա Մայորալի շնորհիվ 11-մետրանոց հարվածի հրավունք ստացել: Նշակետից անվրեպ է եղել Սերխիո Ռամոսը:

Չեմպիոնը վաստակել է 4 միավոր և բարձրացել 5-րդ տեղ: Մանուել Պելլեգրինիի թիմը 6 միավորով երկրորդ տեղում է:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball