86-րդ րոպեի դրությամբ «Ինտերը» 2:3 հաշվով զիջում էր, բայց կարողացել է հաղթել (տեսանյութ)

Իտալիայի առաջնության երկրորդ տուրի «Ինտեր» — «Ֆիորենտինա» հանդիպումն արդյունավետ է ստացվել: Միլանցիները կամային հաղթանակ են տոնել 4:3 հաշվով:

Առաջին խաղակեսում խփած գոլերով փոխանակվել են Կրիստիան Կուամեն և Լաուտարո Մարտինեսը: Երկրորդ կեսի սկզբում նմանատիպ գոլային փոխանակում է գրանցվել Ֆեդերիկո Չեկարինիի ինքնագոլի և Գաետանո Կաստրովելիի գոլերից հետո: 63-րդ րոպեին Ֆրանկ Ռիբերիի հիասքանչ փոխանցումից հետո Ֆեդերիկո Կիեզան առաջ է մղել «մանուշակներին»:

Անտոնիո Կոնտեի թիմը հաշվի մեջ շարունակել է զիջել մինչև 87-րդ րոպեին, երբ փոխարինման մտած Ալեքսիս Սանչեսի ու Աշրաֆ Հակիմիի կազմակերպած գրոհը եզրափակել է Ռոմելու Լուկակուն: Ընդամենը 2 րոպե անց «ներաձուրին» նաև հաղթանակ է կորզել: Սանչեսի փոխանցումից հետո գլխի հարվածով դարպասը գրավել է Դանիլո Դ’Ամբրոզիոն:

«Ինտերի» համար դա առաջին խաղն էր Ա սերիայում և առաջին միավորները: «Ֆիորենտինան» 2 խաղում ունի 3 միավոր:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball