Մխիթարյանը գոլային փոխանցում կատարեց, բայց Ռոնալդուն փրկեց «Յուվենտուսին» (տեսանյութ)

ROME, ITALY - SEPTEMBER 27: Henrikh Mkhitaryan of AS Roma competes for the ball with Dejan Kulusevski of Juventus during the Serie A match between AS Roma and Juventus at Stadio Olimpico on September 27, 2020 in Rome, Italy. (Photo by Paolo Bruno/Getty Images)

Իտալիայի առաջնության երկրորդ տուրի կենտրոնական խաղում «Ռոման» ընդունել է «Յուվենտուսին»: Գրանցվել է 2-2 հաշվով ոչ-ոքի:

31-րդ րոպեին Ժորդան Վերետուն հստակորեն իրացրել է իր վաստակած 11-մետրանոց հարվածը: 44-րդ րոպեին 11-մետրանոց են վաստակել արդեն թուրինցիները, որն իրացրել է Կրիշտիանու Ռոնալդուն: Մինչև ընդմիջման գնալը` 45+1 րոպեին «գայլերի» կտրուկ հակագրոհի ժամանակ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը գնդակով առաջ է սլացել և փոխանցում կատարել Վերետուին, ով դուբլ է ձևակերպել:

62-րդ րոպեին Մխիթարյանի նկատմամբ կատարած անչափ կոպիտ խախտման համար Ադրիեն Ռաբյոն երկրորդ դեղին քարտն է ստացել և հեռացվել խաղադաշտից: Այդուհանդերձ, չեմպիոնը նույնիսկ 10 ֆուտբոլիստով կարողացել է խուսափել պարտությունից: Ռոնալդուն բարձր ցատկով ու գլխի հարվածով գրավել է տանտերերի դարպասը:

Հռոմեացիները մեկնարկային տուրում կրած տեխնիկական պարտությունից հետո առաջին միավորն են վաստակել, իսկ Անդրեա Պիրլոյի գլխավորած թիմը 4 միավորով հինգերորդ տեղում է:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball