Նոբել Առուստամյան. «Կրկին կրակում են խաղաղ հայ ժողովրդի վրա»

МАТЧ ТВ-ի հանրահայտ հայ մեկնաբան Նոբել Առուստամյանը գրառում է կատարել Արցախում սեպտեմբերի 27-ից սկսված մարտերի մասին:

«Սարսափով ստիպված ենք նորից կարդալ և լսել Լեռնային Ղարաբաղում պատերազմի մասին: Կրկին երկու կողմերից զինվորներ են մահանում, կրկին կրակի տակ են Ղարաբաղում հայ խաղաղ ժողովուրդը: ՈՉ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ: Հայաստանը և ամբողջ աշխարհի հայ ժողովուրդը դեմ է կոնֆլիկտի պատերազմական որոշմանը, ես դա գիտեմ և վստահ եմ դրանում: Չեմ կասկածում, որ Ադրբեջանի ժողովուրդը նույնպես հասկանում է, որ պատերազմը չի լուծի հարցը, այդպես իրավիճակը միայն կբարդանա: Միայն սրիկաները և ստահակները կարող են հրահրել իրավիճակը:

Ադրբեջանի իշխանությունը պետք է հասկանա և պատասխանատվություն կրի իր գործողությունների, կոնֆլիկտիկ հերթական սրացման համար: Յուրաքանչյուր բանական մարդ, ով կարողանում է 2-ին 2 գումարել, հասկանում է` ով, ում հետ և ինչու է զինված բախում հրահրում:

Երկու ժողովուրդներին, հատկապես երիտասարդ սերնդին, կոչ եմ անում իրենց իշխանություններին դրդել դադարեցնել պատերազմը: Չենթարկվել զինվորական հռետորաբանությանը: Մենք պետք է կանգնեցնենք սա: Ղարաբաղյան կոնֆլիկտը կարելի է և հարկավոր է միայն խաղաղ ճանապարհով լուծել: Դա մենք կարող ենք: Մարդու կյանքն ամենաարժեքավորն է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Առուստամյանը:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball