ՈւԵՖԱ-ն որոշում է կայացրել «Արարատ-Արմենիա» – «Ցրվենա Զվեզդա» խաղի վերաբերյալ

ՈւԵՖԱ-ն տեղեկություն է հայտնել Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Արարատ-Արմենիա» – «Ցրվենա Զվեզդա» խաղի վերաբերյալ:

«ՈւԵՖԱ-ն ուշադիր հետևում է իրավիճակին, բայց խաղը ծրագրվում է անցկացնել գործող գրաֆիկով»,- ի պատասխան rsport.ria.ru-ի հարցմանը հայտնել են ՈւԵՖԱ-ից: Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 1-ին` ՀՖՖ ֆուտբոլի ակադեմիայում:

Արցախի վրա Ադրբեջանի հարձակման պատճառով ներկայումս պատերազմ է ընթանում հայկական զորքերի մասնակցությամբ: Այդ պատճառով Հայաստանում ռազմական դրություն է հայտարարվել:

Բացի այդ, ՈւԵՖԱ-ն տեղեկացրել է, որ չի ծրագրում տեղափոխել Ազգերի լիգայում Հայաստանի և Ադրբեջանի հավաքականների տնային խաղերը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով