Բագրատ Նավոյան. «Հայաստանի անխուսափելի հաղթանակում իրենց ավանդն են ցանկանում ունենալ մեր արտասահմանցի ֆուտբոլիստները»

«Ալաշկերտի» հիմնադիր-սեփականատեր Բագրատ Նավոյանն ուղերձ է կատարել, որը ներկայացրել է ակումբի մամուլի ծառայությունը:

«Սիրելի հայրենակիցներ, ինչպես գիտեք, ֆուտբոլում ներկայումս դադար է հայտարարված: «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը պատրաստ է հնարավոր ամեն ինչով օգնություն ցուցաբերել մեր հզոր բանակին և զինվորներին` անհրաժեշտության դեպքում` ընդհուպ մինչև սահման մեկնելը:

Հայաստանի անխուսափելի հաղթանակում իրենց փոքրիկ, բայց ի սրտե ավանդն են ցանկանում ունենալ նույնիսկ մեր արտասահմանցի ֆուտբոլիստները:

«Ալաշկերտի» ակումբային ավտոբուսն արդեն տրամադրված է Երևան — Արցախ և հակառակ ուղղությունով մարդկանց և անհրաժեշտ իրեր տեղափոխելու համար:

ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ»,- հայտարարել է Նավոյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով