Հարոյան. «Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներով օգնելու ենք պատերազմից տուժածներին»

Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը հերքել է, որ հիմա մասնակցում է Արցախի պաշտպանության ռազմական գործողություններին:

«Տեղեկությունը, որ ես մասնակցում եմ ռազմական գործողություններին, իրականությանը չի համապատասխանում: Հիմա Ռուսաստանում եմ, բայց շուտով մեկնելու եմ Հայաստան:

Կարող եմ ասել, որ բոլոր հայերի պես օգնում եմ հայրենիքիս: Հիմա Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներով գումարային ֆոնդ ենք ստեղծել, որն օգնելու է ստեղծված իրավիճակի պատճառով Հայաստանում գտնվող տուժածներին: Այսօր ցանկացած հայ օգնելու է ինչով կարող է»,- Sport24.ru-ի հետ զրույցում ասել է Հարոյանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պատերազմի պատճառով խափանվել է Վարազդատի` ԱԵԼ տեղափոխությունը, որովհետև նա չի կարող մեկնել Կիպրոս: Նա խզել է «Ուրալի» հետ պայմանագիրը և այժմ ազատ գործակալի կարգավիճակ ունի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով