ԵԼ. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց «Ցրվենա Զվեզդայից» և չհայտնվեց խմբային փուլում (տեսանյութ)

Եվրոպա լիգայի որակավորման վերջին` փլեյ-օֆֆ փուլում «Արարատ-Արմենիան» Կիպրոսում մրցեց սերբական «Ցրվենա Զվեզդայի» հետ և պարտվեց 1:2 հաշվով:

45-րդ րոպեին Ալեքսանդր Կատայն անհատական տպավորիչ անցումով շրջանցեց երևանցիների 3 ֆուտբոլիստի և գրավեց դարպասը: Երկրորդ խաղակեսի սկզբում` 60-րդ րոպեին Դիեգո Ֆալսինելլին գլխի հարվածով կրկնապատկեց հաշիվը:

Դրանից հետո Դավիդ Կամպանյայի թիմը կտրուկ ակտիվացավ և կարողացավ կրճատել հաշիվը: 72-րդ րոպեին փոխարինման մտած Յուսուֆ Օտուբանջոն մեն-մենակ դուրս եկավ դարպասապահ դիմաց, Միլան Բորյանը հետ մղեց հարվածը, սակայն վրա հասած Մաիլսոն Լիման գրավեց դարպասը:

Դրանից հետո գոլ խփելու հիանալի պահեր են ունեցել նույն Օտուբանջոն և Ֆուրջել Նարսինխը, սակայն չեն կարողացել գրավել դարպասը:

Այսպիսով, Հայաստանի չեմպիոնը երկրորդ տարին անընդմեջ պայքարից դուրս է մնում Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլում:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball