FAF. «50-ից ավել ֆաֆականներ արդեն կամավորագրվել և մեկնել են Արցախ»

«Սիրելի ընկերներ,
Առաջին հայկական ճակատի բոլորը անդամները տարատեսակ աշխատանքներով են զբաղված պատերազմական գործողությունների սկսվելու առաջին ժամերից։
Մի քանի տասնյակ ֆաֆականներ այս պահին գտնվում են պարտադիր ժամկետային ծառայության մեջ, իսկ հիսունից ավել ֆաֆականներ արդեն կամավորագրվել կամ զինկոմիսարիատների միջոցով մեկնել են ծառայության Արցախի հանրապետություն։
Կազմակերպում ենք անհրաժեշտ պարագաների հավաքագրում և տեղափոխում առաջնագիծ։
Ունենք բազմաթիվ կամավորներ, ովքեր պատրաստ են իրենց ընտանիքներում ընդունել Արցախից եկած հայությանը։
Այս պահին իրականացնում ենք ՝
Կամավորներ հավաքագրում
Գումարի հավաքագրում Ստեփանակերտ-Երևան տեղափոխման մեքենաների վառելիքի ծախսերի համար (գումարով օժանդակելու համար՝ կարող եք գրել էջին)։
093030507 ։