Լռել չկարողանալուս պաճառն այն է, որ երկիրս ենթարկվում է հարձակման ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի կողմից․ Լևոն Արոնյան

Գրառումը՝ շախմատի Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի ֆեյսբուքյան էջից։

«Հարգելի՛ ընկերներ, գտնում եմ, որ պետք է հստակեցնեմ իմ դիրքորոշումն ու զգացողություններս կիսեմ ձեզ հետ: Այսպես՝ մեկ անգամ չէ, որ նախկինում գրառում եմ կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Ես մեծ հարգանքով եմ վերաբերում ադրբեջանցի շատ շախմատիստների, երաժիշտների, մարդկանց: Համոզված եմ, որ մենք՝ մարզիկներս, պետք է միավորվենք և միավորենք ազգերին:

Լռել չկարողանալուս պաճառն այն է, որ երկիրս ենթարկվում է հարձակման ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի կողմից: Սա անհավատալի է թվում ինձ համար, քանի որ գրեթե յուրաքանչյուր քաղաքակիրթ երկիր ընդունել է 1915-1918 թվականներին Հայոց ցեղասպանության փաստը, որի ընթացքում մոտ մեկուկես միլիոն հայ է սպանվել:

Պատկերավոր օրինակի համար պատկերացրեք, թե 1960-ականներին իսրայելա-պաղեստինյան պատերազմի ժամանակ Գերմանիան Իսրայելի դեմ կռվելու համար զորքեր ուղարկեր, իսկ երկրի նախագահն էլ հայտարարեր, թե հրեա ժողովրդին պետք է դաս տալ: Սյուրռեալիստական չէ՞ արդյոք: Այսպիսով՝ նման իրավիճակում նվազագույնը, որ կարող եմ անել, իրազեկելն ու ամեն կերպ իմ ժողովրդին աջակցել փորձելն է»։

«Անասելի ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ պատերազմի հետևանքով զոհված երիտասարդներին, որոնք նոր էին սկսել ապրել,  աշխարհից հպարտ կհեռանա, եթե իմ ապագա երեխաներն ու ընկերները կարողանան պաշտպանել իրենց ազգը, դա մեր պարտքն է և որպես հնագույն ազգ՝ մենք մեր գոյությամբ պարտական ենք հերոսներին»։

 

 

 

 

 

 

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball