Հայաստան-Ալբանիա հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականների

Հաշվի առնելով ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի՝ սեպտեմբերի 24-ին` Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված հանդիպման փորձը, ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեն որոշում է կայացրել թույլատրել երկրպագուների մասնակի վերադարձը (մարզադաշտի տարողունակության մինչև 30%-ը) ֆուտբոլային հանդիպումներին:

Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ 8-ամսյա բացակայությունից հետո երկրպագուները կարող են մարզադաշտ վերադառնալ՝ սկսած արդեն հաջորդ շաբաթ կայանալիք ՈւԵՖԱ Ազգերի Լիգայի հանդիպումներից: Նշվում է, որ որոշումը կարող է ուժի մեջ մտնել միմիայն տեղական իշխանության և ինքնակառավարման մարմինների թույլտվությունից հետո:

ՀՖՖ-ն գրում է, որ չնայած ՈՒԵՖԱ-ի Գործկոմի կողմից կայացված որոշմանը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրությունը, ինչպես նաև կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված սահմանափակումները, Հայաստան-Ալբանիա հանդիպումը կանցկացվի Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում՝ առանց հանդիսականների։

ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի երրորդ մրցափուլի Հայաստան-Վրաստան հանդիպման վերաբերյալ կլինի հավելյալ տեղեկատվություն:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball