Հենրիխ Մխիթարյանը և 29 այլ ֆուտբոլիստներ հրավիրվել են Հայաստանի հավաքական

Հոկտեմբերին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի 3 հանդիպում: Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 17:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա Հայաստան-Ալբանիա ընկերական հանդիպումը, հոկտեմբերի 11-ին՝ ժամը 20:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում՝ ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի C լիգայի երկրորդ խմբի 3-րդ տուրի Հայաստան-Վրաստան հանդիպումը, իսկ հոկտեմբերի 14-ին՝ ժամը 22:45-ին, ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի C լիգայի երկրորդ խմբի 4-րդ տուրի Էստոնիա-Հայաստան հանդիպումը:

Հայաստանի ազգային հավաքականը կսկսի նախապատրաստությունն առաջիկա հանդիպումներին հոկտեմբերի 5-ից: Մարզական հավաքը կկայանա ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը 3 հանդիպումներին նախապատրաստվելու համար հրավիրել է 30 ֆուտբոլիստի, տեղեկանում ենք ՀՖՖ-ի կայքից:  Առաջին անգամ ազգային հավաքական է հրավիրվել «Նոայի» կիսապաշտպան Յուրի Գարեգինյանը: Կրկին հավաքական են հրավիրվել «Փյունիկի» դարպասապահ Սևակ Ասլանյանը և  «Վանի» պաշտպան Անդրանիկ Ոսկանյանը, «Փյունիկի» պաշտպան Ալիկ Առաքելյանը, «Նոայի» կիսապաշտպան Բենիկ Հովհաննիսյանը և «Արարատի» կիսապաշտպան Կարեն Մուրադյանը: Այդ անգամ հավաքականին կմիանան նաև Հենրիխ Մխիթարյանը և Գևորգ Ղազարյանը: Հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ամբողջական ցուցակին կարող եք ծանոթանալ ստորև:

 

Դարպասապահներ

Դավիթ Յուրչենկո – «Շախտյոր» (Կարագանդա, Ղազախստան)

Անատոլի Այվազով – «Ուրարտու»

Արսեն Բեգլարյան – «Ուրարտու»

Սևակ Ասլանյան – «Փյունիկ»

 

Պաշտպաններ

Հովհաննես Համբարձումյան – «Անորտոսիս» (Կիպրոս)

Կամո Հովհաննիսյան – «Կայրաթ» (Ղազախստան)

Արման Հովհաննիսյան – «Տոբոլ» (Ղազախստան)

Վարազդատ Հարոյան – առանց ակումբի

Անդրե Չալըշըր – «Գյոթեբորգ» (Շվեդիա)

Սերոբ Գրիգորյան – «Փյունիկ»

Հայկ Իշխանյան – «Գանձասար-Կապան»

Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»

Անդրանիկ Ոսկանյան – «Վան»

Ալիկ Առաքելյան – «Փյունիկ»

 

Կիսապաշտպաններ

Էդգար Բաբայան – «Հոբրո» (Դանիա)

Հենրիխ Մխիթարյան – «Ռոմա» (Իտալիա)

Գևորգ Ղազարյան – «ԱԵԼ» (Լիմասոլ, Կիպրոս)

Արշակ Կորյան – «Խիմկի» (Ռուսաստան)

Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան)

Գեղամ Ղադիմյան – «Նեման» (Բելառուս)

Տիգրան Բարսեղյան – «Աստանա» (Ղազախստան)

Վահան Բիչախչյան — «Ժիլինա» (Սլովակիա)

Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ»

Անգուլո Վբեյմար – «Գանձասար-Կապան»

Արթուր Գրիգորյան – «Փյունիկ»

Սոլոմոն Ուդո – «Արարատ»

Կարեն Մուրադյան – «Արարատ»

Յուրի Գարեգինյան — «Նոա»

Բենիկ Հովհաննիսյան — «Նոա»

 

Հարձակվողներ

Ալեքսանդր Կարապետյան — «Տամբով» (Ռուսաստան)

 

Սարգիս Ադամյանը չի հրավիրվել ազգային հավաքական, քանի որ դեռևս գտնվում է վերականգնման փուլում, իսկ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը Հայաստանի ազգային հավաքականի նախորդ հանդիպումներից հետո, վերադառնալով Արգենտինա, երկու շաբաթ գտնվել է կարանտինի մեջ և երկար ժամանակ չի մարզվել:

 

Ավելացնենք, որ Ալբանիայի հավաքականի նախախաղային մարզումը, ինչպես նաև հավաքականի գլխավոր մարզչի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Ալբանիայում, որից հետո՝ հոկտեմբերի 6-ի երեկոյան, ալբանացիները կժամանեն Երևան: Խոակին Կապառոսի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը կանցկացվի հեռավար կարգով և կկայանա հոկտեմբերի 6-ին՝ ժամը 16:15-ին: Հարցերի ընդունման կարգի վերաբերյալ կլինի լրացուցիչ տեղեկատվություն: Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կկայանա հոկտեմբերի 6-ին՝ ժամը 17:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball