ՀՖՖ-ն ցավակցություն է հայտնել Ադրբեջնաի ագրեսիայի հետևանքով զոհված ֆուտբոլիստի ընտանիքին և հարազատներին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ցավակցական ուղերձ է հայտնել զոհված ֆուտբոլիստի ընտանիքին:
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խորը վշտով տեղեկացավ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհված, Վարդենիս համայնքի «Անդրանիկ» մարզադպրոցի ֆուտբոլիստ, 26-ամյա Լևոն Մեխակի Սևոյանի մահվան մասին։

ՀՖՖ-ն ցավակցում է Լևոնի ընտանիքին, հարազատներին, ընկերներին նրա անժամանակ մահվան կապակցությամբ, ինչպես նաև Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի բոլոր զոհերի հարազատներին»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով