Հենրիխ Մխիթարյան. «Լեռնային Ղարաբաղը պայքարում է միջազգային ահաբեկչության դեմ» (լուսանկարներ)

Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հերթական գրառում է կատարել, որում կրկին դիմել է միջազգային հանրությանը:

«Շարունակում ենք ականատես լինել Լեռնային Ղարաբաղի դեմ ծանր մարտերին: Ադրբեջանի զինվորականները ռմբակոծում են մայրաքաղաք Ստեփանակերտը և նրա քաղաքացիական կառույցները: Հայաստանի հանրապետության տարածքը նույնպես ռմբակոծվում է: Տեղացի և արտասահմանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչները վիրավորվել են Ադրբեջանի հրթիռային հարվածների հետևանքով:

Լեռնային Ղարաբաղը պայքարում է միջազգային ահաբեկչության դեմ: Հայ ազգը սպառնալիքի տակ է: Աշխարհը և նրա անվտանգությունը վտանգված է: Եթե դա այսօր չկանգնեցվի, հետագայում այն կարող է այդ տարածաշրջանից դուրս գալ և շարժվել դեպի ուրիշ վայրեր: Այսօր մեր երեխաները վտանգի տակ են, վաղը նույնը կարող է լինել ձեր հետ:

Ես կրկին միջազգային հանրությանը կոչ եմ անում հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն հայերի դեմ պատերազմական գործողությունները դադարեցնելու և աշխարհում խաղաղություն սահմանելու համար»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Մխիթարյանը և հետևյալ լուսանկարները հրապարակել:

 

 

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball