Վահան Բիչախչյանը գոլ է խփել և հայ զինվորին նվիրված գրառում ցույց տվել (տեսանյութ, լուսանկար)

Սլովակիայի առաջնության 9-րդ տուրում «Ժիլինան» 4:1 հաշվով հաղթել է առաջատար «Դունայսկա Ստրեդային», որը մինչև այդ առավելության էր հասել բոլոր հանդիպումներում:

Տանտերերի երրորդ գոլը շեշտակի հարվածով խփել է Հայաստանի հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը:

Գոլը տոնելու ժամանակ գյումրեցին ցույց է տվել իր շապիկը, որի վրա գրված է եղել. «Աստված պահպանի հայ զինվորին»:

Հավելենք, որ խփած 6 գոլով Բիչախչյանն առանության երկրորդ ռմբարկուն է: Ժիլինան 13 միավորով բարձրացել է չորրորդ տեղ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով