Արցախի պաշտպանության մարտերի ժամանակ զոհվել է «Ալաշկերտի» նախկին ֆուտբոլիստը

«Ալաշկերտը» հայտարարել է, որ Արցախում ընթացող պատերազմի ժամանակ զոհվել է ակումբի նախկին ֆուտբոլիստը:
«Ցավալի լուր առաջնագծից:

«Ալաշկերտ-2»-ի նախկին ֆուտբոլիստ Լիպարիտ Դաշտոյանը արիաբար միացավ իրենց կյանքը Հայրենիքին նվիրաբերած Հերոսների շարքին:

Ննջիր խաղաղությամբ, Հզոր Զինվո’ր ջան:

«Ալաշկերտ» ՖԱ-ն իր խորին ցավակցությունն է հայտնում Դաշտոյանների ընտանիքին և հարազատներին»,- գրված է ակումբի հայտարարությունում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով