«Պայքարում ենք մեր հայրենիքի համար». Նազիկ Ավդալյանը` բանակ կամավորագրվելու մասին

Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոն Նազիկ Ավդալյանը կամավորագրվել է Արցախ մեկնելու համար։ ArmDaily.am-ի հետ զրույցում Ավդալյանը նշել է, որ համացանցում իր զինվորական համազգեստով նկարը ոչ մի կապ չունի առաջնագիծ գնալ, չգնալու հետ.

«Պարզապես զինվորական պատրաստության էի գնում, այդ ժամանակ եմ նկարվել։ Կամավորագրվել եմ, եթե մեր կարիքը լինի, բնականաբար կգնամ։ Մենք պարտավոր ենք այնտեղ լինելու, բայց դեռ չեն կանչել, պետք է հրաման լինի, որ գնանք։ Նորմալ երևույթ է դա, այդտեղ ոչ մի արտասովոր բան չկա։

Հիմա մեր ապրելու իրավունքի հարցն է լուծվում և մեր կյանքի, հայրենիքի համար պայքարելն արտասովոր երևույթ չէ։ Այնպես որ, պետք է յուրաքանչյուրս պայքարենք՝ ով, ինչպես կարող է իր բնագավառում։

Ընկերներ ունեմ, որ այս կյանքում արդեն մեզ հետ չեն։ Շատ բարդ է ամեն ինչ, բնականաբար պատերազմ է։ Ես մեծ հույս ու հավատ ունեմ, որ այն կվերջանա մեր հաղթանակով, քանի որ մեր պայքարն արդար է, մենք պայքարում ենք մեր հայրենիքի համար, այլ ոչ թե ինչ-որ հողակտորի»։

 

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball