Championat. Խափանվել է Սարգիս Ադամյանի տրանսֆերը Ռուսաստան

SINSHEIM, GERMANY - DECEMBER 20: Sargis Adamyan of TSG 1899 Hoffenheim celebrates after scoring his team`s first goal during the Bundesliga match between TSG 1899 Hoffenheim and Borussia Dortmund at PreZero-Arena on December 21, 2019 in Sinsheim, Germany. (Photo by Christian Kaspar-Bartke/Bongarts/Getty Images)
Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանն առաջարկ է ստացել «Կրասնոդարից», սակայն տրանսֆերը չի կայանա:
Championat.com-ը տեղեկացնում է, որ ռուսական ու գերմանական ակումբները համաձայնեցրել են տրանսֆերի արժեքը: Գործարքը խափանվել է, քանի որ «ցլերը» 27-ամյա ֆուտբոլիստի հետ չեն համաձայնեցրել անձնական պայմանագրի կետերը:
Նշվում է, որ Ադամյանը պահանջել է տարեկան 2 միլիոն եվրո աշխատավարձ:
Հիշեցնենք, որ Եվրոպայի ուժեղագոյւն առաջնություններում այսօր փակվում է տրանսֆերային պատուհանը, սակայն Ռուսաստանում այն բաց է լինելու դեռևս 2 շաբաթ: Ադամյանի պայմանագիրը «Հոֆֆենհայմի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը: