Լևոն Արոնյանը հաղթել է իր ծննդյան օրը (կատարված քայլեր)

Երեկ տեղի ունեցավ Altibox Norway Chess մրցաշարի 2-րդ տուրը։ Իր ծննդյան օրը Լևոն Արոնյանը հաղթանակ տոնեց Տարի Արյանի նկատմամբ։

2-րդ տուրում հաղթանակ տոնեց նաև Ֆաբիանո Կարուանան։ Մագնուս Կարլսենը հիմնական պարտիայում ոչ-ոքի խաղաց Ֆիրուզա Ալիռեզայի հետ, իսկ Արմագեդոնում հաղթանակ տոնեց։ 2 տուրից հետո աղյուսակը 6 միավորով գլխավորում է Ֆաբիանո Կարուանան, գրում է Հայաստանի շախամատի ֆեդերացիան:

Լևոն Արոնյանը և Ֆիրուզա Ալիռեզան 4-ական միավորով կիսում են 2-3-րդ հորիզոնականները։ Մագնուս Կարլսենը 3 միավորով գտնվում է 4-րդ հորիզոնականում։ Արյանը և Դուդան միավոր չեն վաստակել և եզրափակում են աղյուսակը։

Արոնյանի հաղթական պարտիայի քայլերը.

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով