Մխիթարյանը նամակ է գրել Պուտինին, Թրամփին ու Մակրոնին

Հայաստանի հավաքականի ավագ, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթրայանը նամակով դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիրի Պուտինին, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են:

31-ամյա ֆուտբոլիստի նամակի տեքստը ներկայացնում ենք ` Iravunq.com-ից.

««Ես պրոֆեսիոնալ մարզիկ եմ և հպարտորեն ներկայացնում եմ իմ երկիրը՝ Հայաստանը միջազգային մակարդակով, և այսօր ձեզ գրում եմ շատ ծանր սրտով: Քանի որ աշխարհը ականատես է աննախադեպ և ողբերգական պատերազմի Լեռնային Ղարաբաղում, թույլ տվեք բարձրաձայնել իմ խորը մտահոգության մասին, որ իմ հայրենիքը վտանգված է:

Արդեն երկրորդ շաբաթն է, ինչ իմ հայրենի Հայաստանը և Արցախը պաշտպանվում են ագրեսորներից՝ մեր ազգ լինելու, մեր պատմական հողերում գոյություն ունենալու և մեր աշխարհին հայտնի քրիստոնեական ժառանգությունն ու արժեքները պահպանելու առաջնահերթ իրավունքի համար:

Վերջին մի քանի օրվա ընթացքում ռազմական մարտերի ակտիվացման հետ մեկտեղ, իսկապես սարսափելի է տեսնել, թե ինչպես է ադրբեջանական զինուժն ուղղակիորեն թիրախավորում մայրաքաղաք Ստեփանակերտում գտնվող դպրոցներ և մանկապարտեզներ, բնակելի շենքեր, հիվանդանոցներ և քաղաքացիական այլ ենթակառուցվածքներ, խիտ բնակեցված այլ բնակավայրեր: Կասետային մարտական ​​հրթիռները բազմիցս օգտագործվում են խաղաղ բնակչության վրա հարձակման համար, որի արդյունքում կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ, որոնցից շատերը կմնան կոտրված ճակատագրերով:

Սա այլ կերպ չէր կարելի անվանել, քան ռազմական հանցագործություն: Ձեր բարձր ուշադրությանն եմ ներկայացնում, որ Արցախում ներկայիս իրավիճակը մարդասիրական աղետի եզրին է: Ավելին, այդ ողբերգական իրադարձությունները տեղի են ունենում արտաքին տարածաշրջանային ուժերի և օտարերկրյա զինյալների անմիջական միջամտությամբ՝ Ռուսաստանի Դաշնության և Եվրամիության հարևանության տարածքում, ինչը անվտանգության ուղղակի սպառնալիք է նաև ձեր երկրների համար:

Հայաստանն ու Արցախը միայնակ են միջազգային ահաբեկչության դեմ պայքարում: Որպես Հայաստանի Հանրապետության պատմական դաշնակիցներ, ձեր միջամտությունը՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ դադարեցնել այս կործանարար պատերազմը, ունի կարևոր նշանակություն:

Մեր երիտասարդները զոհվում է առաջնագծում և անդառնալիորեն վիրավորվում՝ ապագա ազգի կերտմանը մասնակցելու փոխարեն: Իմ սրտի խորքից ես կոչ եմ անում ձեզ օգտագործել ձեր ողջ ուժը այս ողբերգությունը կասեցնելու գործում և կողմերին վերադարձնել խաղաղ բանակցություններ:

Հարգանքներով Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ

«Ռոմայի» ֆուտբոլիստ

Unicef-ի բարի կամքի դեսպան»»,- գրված է Մխիթարյանի նամակում։

 

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball